KOJOYAN design studio & SCHOOL of interior & graphic design / ԿՈՋՈՅԱՆ / - ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, վեկտորային գրաֆիկա, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, ԹՎԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ
Русский

  

 

ԹՎԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ

 

      Այս բաժնում ներկայացված բոլոր գործերը ստեղծված են վեկտորային գրաֆիկայում: Համակարգչային գրաֆիկաննորություն չէ, սակայն նրա կատարումը վեկտորային գրաֆիկայիմիջոցով, կարծում եմ` բավականին յուրահատուկ է: (Computer Art, Digital Art)

         Գործերիս հիմքում ընկած չեն լուսանկարներ կամ նկարներ, որոնք ձևափոխվել կամ մշակվել են համակարգչով: Բոլորը ստեղծված են բացառապես զրոյից, ուստի` օրիգինալ են:

         Նկարները լի են մանր դետալներով և հարուստ` բազմաթիվ նրբերանգներով, որոնք կայքում, ցավոք, չեն երևում:

        Նկարներս տեսնում եմ ժամանակակից, լայնածավալ, լուսավոր ինտերիերներում,  գործերիս չափերը` ոչ պակաս, քան մեկ-երկու քառակուսի մետր, ինչը կհաղորդի տարածքին էլ ավելի համարձակ և ինքնատիպ տեսք:

 

 

ԴԵԺԱՎՅՈՒ ԿԱՄ ԹՎԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ    /ՀԵՂԻՆԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ/

 

 

Գիտեք` թվում է, թե դեժավյու ունեմ:

Չէ, ոչ թե թվում է, այլ հենց էդպես է, որ կա:

Չէ, հաստատ դեժավյու ունեմ:

 

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

Նկարիչ, ճարտարապետ, դիզայներ, ուսման քսան տարիներ, մրցույթներ, ցուցահանդեսներ` սա ես եմ: Հետո` ուղևորություն Եվրոպա, աշխատանք Մոսկվայում, հետո` Չինաստան: Հետո՞: Հետո... դատարկություն: Սա էլ եմ ես: Հետո երկար ու ձիգ գիշերներ մոնիտորի առաջ, երբ բացի լուսարձակող քառակուսուց չես տեսնում ոչինչ:

 

Թվային արվեստ: Սա ավանդական արվեստի նմանակում չէ: Հիմքում էլ ոչ նկարն է, ոչ էլ լուսանկարը:

Սա պարզապես նշանակում է լինել ծայրահեղ կոնցեպտուալ, անզիջում, "թվային": Չէ, "նրանք" պիտի ինչ-որ մի տեղ լինեն, միայն թե պետք է կարողանալ "նրանց" գտնել:

 

Հետո` դիպվածը:
Նորին Գերազանցություն Դիպվածը:


Լրիվ զրոյից, դատարկ տեղից, ինչ-որ ֆանտոմային դրդմամբ վրաս հորդաց կերպարների անվերջանալի հոսքը: Այդ կերպարները պարում էին, փոխակերպվում մեկը մյուսի, ստեղծում պոպուլյացիաներ. բաժանվում, շատանում, անհետանում, ինչպես ցանկացած օրգանիզմ: Բայց մյուս կողմից` "նրանք" ակնհայտորեն ուրիշ աշխարհից էին, որտեղ չկա ոչ նյութ, ոչ չափս: "Նրանք" միայն սկզբունք էին, անթերի, անորսալի սկզբունք:
Բայց տարօրինակն այն էր, որ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես "նրանց" բոլորին ես արդեն տեսել եմ: Բայց որտե՞ղ, ե՞րբ... Տարօրինակ է...

 

Չէ, իսկապես դեժավյու ունեմ:
Թատրոնում էր: Այդ կերպարներից մեկը` անգիտակից թե լկտի, սողոսկեց բեմ, ուժեղ լույսից կկոցեց աչքերն ու անմիջապես փախավ ետնաբեմ:
Այդքանը լրիվ բավարար էր:
Ես սկսեցի նկատել "նրանց" փողոցում, տների արանքից, տրանսպորտում, դեմքերի միջից: Պատկերասրահներում "նրանք" դուրս էին սահում կտավներից: Բայց ամենաշատը "նրանք" սիրում էին թաքնվել սպիտակ թղթի ետևում, երբեմն էլ ծամածռություններ էին ցույց տալիս հայելու ետևից: Նայած երբ՝ ոնց:
Նրանք շատ զգայուն են իմ հանդեպ. արձագանքում են տրամադրությանս ցանկացած նրբերանգին: Կամ ավելի ճիշտ "նրանք" այնքան շատ են, որ միշտ գտնվում է մեկը, որը համահունչ է ինձ: Չէ, ես չունեմ դեժավյու: Ես պարզապես տեսել եմ "այն կողմը":

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԻԿ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. "Նրանց" առավել հեշտ կարելի է դիտարկել գիշերը, երբ չքանում են վարագույրները:

 

2. Մի փորձեք "նրանց" կանխագուշակել: Այդ կընկալեն իբրև բռնություն և կանհետանան ընդմիշտ:

 

3. Բռնեք "նրանց" կույտով /կարդա` շարքով/:

 

4. Շատ մի հրապուրվեք՝ կտանեն:

 

 

 

ՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԱՐԴԵՆ ԱՊԱՔԻՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

Այսպիսով, դրանք լուսանկարներ չեն՝ մշակված թվային մեթոդով: Դա ավանդական գեղանկարների մշակման արդյունք չէ, ոչ էլ նմանակում: Դա անզիջում ու բացարձակ թվային արվեստ է:
Դրանք վեկտորային գրաֆիկայի մաքուր արդյունք են:


Դա առանձին տարրերի գումար չէ, այլ ինքնակառավարվող, կիսաթափանցիկ, բազմաշերտ կառուցվածք, օրգանիզմ: Դիպչելով թեկուզ ամենաաննկատ թվացող դետալին՝ շղթայական ռեակցիայի սկզբունքով վերակառուցվում է ամբողջ կառույցը, ամբողջ համակեցությունը: Եվ այստեղ ամենակարևորն է չխանգարել այդ վերակառուցմանը, այդ անցմանը դեպի ուրիշ՝ մի նոր հավասարակշռություն, դեպի մի նոր համակարգ: Այստեղ գլխավորն է չհրապուրվել ինչ-որ բան "գեղեցկացնելով" , ինչ-որ բան ուղղելով՝ առանց համակարգին "տեղեկացնելու": Չփորձեք նրան "խաբել":

Որևէ կերպարի վրա աշխատելիս` ես հենց այդպես էլ վարվում եմ: Չնայած՝ խոստովանեմ, որ իմ աբստրակտ աշխատանքներն այդ առումով առավել անզիջում են, առավել սկզբունքային:

 

Իմ աշխատաոճը մեկ արմատից մի ամբողջ շարք կերպարների ծնունդի հնարավորություն է ընձեռում: Եվ հենց ալդ շարքն է, որ առավել ամբողջական ու բազմակողմանիորեն բացահայտում է այն միակ, հավերժ աներևութացող կերպարը:

 

Դուք ասում եք թվե՞ր:

Եթե դուք իմանայիք, թե որքան զգացմունքային են նրանք, ինչպես են նրանք կարողանում ինձ հունից հանել:

 

 

 

 

 

 

   

 

-        Գործերիցս չորսը տպագրվել են «Կոմպյուարտ» ամսագրում (N3, 2003թ., Մոսկվա)

-        Երկուսը գտնվելվել են «Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում» (2004-2009թ.)

-        Թողարկել է պատի 12 թերթանի օրացույց Անտարես Հրատարակչատան կողմից  (2009թ.)

 


Copyright . 2003—2013 Կարեն Կոջոյան. Բոլոր իրավունքները պաշտպանված են