ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ - KOJOYAN design studio & SCHOOL of interior & graphic design / ԿՈՋՈՅԱՆ /
 
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝  ՍԵՊՏԵՄԲԵՐ
 

 

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ԳՐԱՖԻԿ ԵՎ ՎԵԲ ԴԻԶԱՅՆ

 

Ուսուցման տվյալ ձևաչափը, որը թույլ է տալիս համեմատաբար կարճ ժամանակահատվածում յուրացնել նոր մասնագիտություն, համապատասխանաբար պահանջում է զգալի ջանքեր: Դասընթացը ենթադրում է նաև արտադասաժամյա ինտենսիվ աշխատանք:


Ուսումնառության համեմատաբար կարճատևության հակակշիռ, ինչպես նաև դրված նպատակին հասնելու գրավական են հանդիսանում. փոքրաթիվ խմբերը, փորձառու դասախոսները, հղկված ծրագիրը, հագեցած և արդյունավետ պարապմունքները:

Ավելին՝ հետևել ստուդիայում այս պահին կատարվող նախագծերի զարգացմանը՝ սկսած առաջին էսքիզներից մինչև պատվիրատուի կողմից հաստատումը: 


- Դպրոցը նաև ընձեռում է դիզայներական նկարի / սկետչ / լրացուցիչ ուսուցման հնարավորություն՝ հիմնական դասերից դուրս:

ՓՈՔՐԱԹԻՎ ԽՄԲԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ.


- անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ
- ուսումնական նախագծերի խմբակային քննարկում
- խմբակիցների դիզայն-նախագծերին փուլ առ փուլ հետևելու հնարավորություն
- հագեցած և արդյունավետ պարապմունքներ


ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ


Բացահայտել ձեր թաքնված ստեղծագործական ներուժը՝ օգնելով ձեզ մտածել և ինքնարտահայտվել գրաֆիկական լեզվով: Օգնել ստեղծագործական նախագծերի վրա աշխատելիս փնտրել ու գտնել այլընտրանքային մոտեցումներ և ոչստանդարտ լուծումներ:

 

 

ՈՒՄ  ՀԱՄԱՐ  Է

 

Տվյալ դասընթացը նախատեսված է


-  Սկսնակների համար, ովքեր նոր են պատրաստվում բացահայտել դիզայնի չափազանց հետաքրքիր ոլորտը


-  Այլ մասնագիտությունների անձանց համար, ովքեր նպատակ ունեն ստանալ նոր մասնագիտություն


-  Գեղարվեստական փորձ ունեցող, բայց առանց որոշակի մասնագիտացման անձանց համար

* ԳՈՐԾՈՒՄ Է ՃԿՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


-  Հարակից մասնագիտությունների դիզայներների և ուսանողների վերապատրաստման համար

* ԳՈՐԾՈՒՄ Է ՃԿՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

 

 

 

* Բազային դասընթացի այն ապագա ուսանողներին, ովքեր չեն տիրապետում համապատասխան համակարգչային /գրաֆիկական/ ծրագրերին, առաջարկում ենք հենց այս դասընթացին հատուկ ադապտացված թրեյնինգ:

 

Գրաֆիկական ծրագրեր
 

 

 

 

 
 
 
 

 

Դասընթացը կընձեռի ստեղծագործական աճի հնարավորություն, իսկ հատուկ մշակված ծրագիրը և անհատական մոտեցումն ի հայտ կբերեն ամեն մի ուսանողի ուժեղ ու թույլ կողմերը, թույլ կտան գնահատել յուրաքանչյուրի զարգացման հեռանկարները և դրա հիման վրա կառուցել ադապտացված ուսումնական ռազմավարություն:


- Այստեղ, արդեն գործնականում, առանձնակի ուշադրություն կդարձվի համակարգչային գրաֆիկական ծրագրերի տիրապետմանը:

 

ՊՈՐՏՖՈԼԻՈ

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում՝ դիզայների այցեքարտ հանդիսացող պորտֆոլիոյի կազմանն ու ձևավորմանը՝ դասընթացների ընթացքում կատարած լավագույն աշխատանքներից:

 
 
 
   

ՏՆՕՐԵՆ՝ (077) 15 13 18
ԴՊՐՈՑ` (010) 54 71 34

 (044) 54 71 34
             (099) 54 71 34
 

ՀԱՍՑԵ՝ ԽԱՆՋՅԱՆ 19 / Ա