ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ - KOJOYAN design studio & SCHOOL of interior & graphic design / ԿՈՋՈՅԱՆ /
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
 

 

-  Լրացուցիչ կրթության շրջանակներում մշակված ուսումնական ծրագիրը նախատեսված է
   "Գրաֆիկական Դիզայն" մասնագիտացմամբ մասնագետներ պատրաստելու համար:


-  Դիմել կարող են. բարձրագույն, միջին-մասնագիտական, թերի բարձրագույն կրթությամբ անձինք:
   / Միջնակարգ կրթությամբ անձանց համար գեղարվեստական կրթությունը պարտադիր է: /


-  Ուսուցման ձևը. գործնական պարապմունքներ՝ հիմնարար տեսական գիտելիքներին զուգահեռ:


-  Ուսուցման ավարտին տրվում է դիպլոմ:

 

 

 

 

 Ուսումնական առաջադրանքների կատարումից բացի՝ դասընթացը նպաստում է
 

-  Գրաֆիկական լեզվով մտածելուն և արտահայտվելուն


-  Կարծրատիպերից ձերբազատմանը


-  Ստեղծագործական ունակությունների, կոմպոզիցիոն ընկալման, ոճազգացողության

   և պատկերավոր մտածողության զարգացմանը

 

-  Այլընտրանքային մոտեցումների և ոչստանդարտ լուծումների որոնմանը
   և Կիրառմանը
 
-  Ձեր սեփական ոճի ձևավորմանը 
 
1 -ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ 
 
ԳՐԱՖԻԿԱ

ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ

Բազային գիտելիքների ու հմտությունների ինտենսիվ յուրացում, ինչն անհրաժեշտ է դիզայնի ոլորտում ապագա մասնագետի մասնագիտական հետագա աճի համար:

 

- Ձեզ կուսուցանվեն կոմպոզիցիայի հիմունքներ, ոճաբանության, և ոճավորնան, գունային համադրության, հեռանկարի, գովազդի օրենքներ ու կանոններ:

 

 

- Կզարգացվի կրեատիվ և կոնցեպտուալ մտածողությունը, ինչը կարտացոլվի ձեր գաղափարների վիզուալիզացման մեջ:

 

ՈՒսումնական ծրագրի ցանկացած առաջադրանքի սկզբում ցուցադրվում և քննարկվում է այդ թեմային առնչվող հատուկ մշակված, " ՍԼԱՅԴ-ՇՈՈՒ ", ինչը նպաստում է տվյալ թեմայի պատկերավոր և արագ ընկալմանը:
 
 
Ներբեռնել Բազային դասընթացի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ  - 

 

2 -ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ 
 
Ծանոթանալով գրաֆիկայի հիմունքներին, ստանալով բազային գիտելիքներ և նախնական հմտություններ՝
դուք կկողմնորոշվեք ձեր ավելի նեղ մասնագիտացման ընտրության հարցում:
Դուք կընտրեք «ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ» կամ «ՎԵԲ ԴԻԶԱՅՆ, UI/UX» մասնագիտացումները:
 
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ 
 
Պարապմունքների ընթացքում դուք կաշխատեք լոգոտիպի և ֆիրմային ոճի վրա, կզբաղվեք գովազդային նյութերի պատրաստմամբ` բուկլետի, կատալոգի և պաստառի տեսքով, շշի և փաթեթի տարածական մոդելավորմամբ: Կծանոթանաք գովազդի օրենքներին և կիրառվող գրաֆիկական հնարքներին:
 
Հավասարաչափ ուշադրություն է դարձվում թե դիզայների աշխատանքային գործիքակազմին /կոմպոզիցիոն, ձևային, գունային, ոճավորման կանոններ, գրաֆիկական ոճային տարրեր/, թե ուսանողի ստեղծագործական ու կոնցեպտուալ մտածողությանը, ուսանողի ընդհանուր վիզուալ մշակույթի զարգացմանը: 
Դուք կկատարելագործեք համակարգչային գրաֆիկական ծրագրերի ձեր տիրապետումը և կծանոթանաք տպագրական վերջնական ֆայլերի գրագետ պատրաստմանը և հանձմանը, ինչը կհեշտացնի հետագա ձեր աշխատանքը թե տպարանի, թե պատվիրատուի հետ:

 

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ  / Բրենդի ստեղծում /

 

Ուսուցումը ավարտվում է դիպլոմային նախագծի կատարմամբ, որի մշակման վրա ուսանողները հատկացնում են դասընթացի վերջին երկու ամիսը:Ուսանողներին ընձեռվում է հնարավորություն ուսումնառության ամբողջ ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները ներդնել մեկ դիպլոմային նախագծի մեջ: 

 
Դիպլոմային նախագիծն իրենից ներկայացնում է գրաֆիկական բաղադրիչների ամբողջական կորպորատիվ փաթեթ՝ մեկ բրենդի շրջանակներում:
 
/ Ամբողջ ուսումնական ծրագրի փաթեթը բաղկացած է շուրջ 20 առաջադրանքից /
 
 
Ներբեռնել ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ:  -  / Գրաֆիկ դիզայն եվ գովազդ / 
 
ՎԵԲ ԴԻԶԱՅՆ,  UI/UX 
 
Այսօր Վեբ դիզայնը  Գրաֆիկ դիզայնի առավել պահանջված և արդիական ճյուղն է:
 
Յուրացնելով գրաֆիկայի բազային գիտելիքները՝ դուք կկարողանաք դրանք արդեն գրագետ կիրառել Վեբ էջեր ստեղծելիս: Դուք կծանոթանաք Վեբ դիզայնի առանձնահատկություններին՝

- կայքի կառուցվածք (Wireframe),
- ինտերֆեյս,
- նավիգացիայի մշակում,
- ռեսպոնսիվ դիզայն:

- Յուրաքանչյուր նոր Վեբ նախագիծ սկսելիս դուք կունենաք տվյալ կազմակերպության լոգոտիպի մշակման հնարավորություն:
 
 ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
 
Ուսուցումը ավարտվում է դիպլոմային նախագծի կատարմամբ, որի մշակման վրա ուսանողները հատկացնում են դասընթացի վերջին երկու ամիսը:

-   Լոգոտիպի ստեղծում
-   Ֆիրմային ոճի մշակում
-   Վեբ կայքի քարտեզի, նավիգացիայի մշակում և դիզայն՝ մշակված Ֆիրմային ոճին

    համապատասխան:
-   Նույն կայքի բջջային տարբերակի մշակում:

 

/ Ամբողջ ուսումնական ծրագրի փաթեթը բաղկացած է շուրջ 15 առաջադրանքից /

 
 
Ներբեռնել  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ:   - / Վեբ դիզայն /   

 

 
   

ՏՆՕՐԵՆ՝ (077) 15 13 18

ԴՊՐՈՑ` (010) 54 71 34

(044) 54 71 34
                (099) 54 71 34

ՀԱՍՑԵ՝ ԽԱՆՋՅԱՆ 19 / Ա