ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ - KOJOYAN design studio & SCHOOL of interior & graphic design / ԿՈՋՈՅԱՆ /

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 

 

.............................................

 
INTERIOR DESIGN SCHOOL
The groups taught in ENGLISH organized as well.
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

 

 

Ուսուցման տվյալ ձևաչափը, որը թույլ է տալիս համեմատաբար կարճ ժամանակահատվածում յուրացնել նոր մասնագիտություն, համապատասխանաբար պահանջում է զգալի ջանքեր: Դասընթացը ենթադրում է նաև արտադասաժամյա ինտենսիվ աշխատանք:

 

Ուսումնառության համեմատաբար կարճատևության հակակշիռ, ինչպես նաև դրված նպատակին հասնելու գրավական են հանդիսանում. փոքրաթիվ խմբերը, փորձառու դասախոսները, հղկված ծրագիրը, հագեցած և արդյունավետ պարապմունքները:

 

Դպրոցը նաև ընձեռում է դիզայներական նկարի / սկետչ / լրացուցիչ ուսուցման հնարավորություն՝ հիմնական դասերից դուրս:

Փոքրաթիվ խմբերն ապահովում են.

 

-  անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ


-  ուսումնական նախագծերի խմբակային քննարկում


-  խմբակիցների դիզայն նախագծերին փուլ առ փուլ հետևելու հնարավորություն


-  հագեցած և արդյունավետ պարապմունքներ

 

 

 
 

 

ՈՒՄ  ՀԱՄԱՐ Է

 

Քանի որ տվյալ դասընթացը ներառում է բազային մոդուլի առարկաներ, ուսուցումը հնարավոր է սկսել առանց հատուկ նախապատրաստման:
 

Տվյալ դասընթացը նախատեսված է

 

- Սկսնակների համար, ովքեր նոր են պատրաստվում բացահայտել դիզայնի չափազանց հետաքրքիր ոլորտը

 

- Այլ մասնագիտությունների անձանց համար, ովքեր նպատակ ունեն ստանալ նոր մասնագիտություն

 

- Գեղարվեստական փորձ ունեցող, բայց առանց որոշակի մասնագիտացման անձանց համար

* ԳՈՐԾՈՒՄ Է ՃԿՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

- Հարակից մասնագիտությունների դիզայներների և ուսանողների վերապատրաստման համար

* ԳՈՐԾՈՒՄ Է ՃԿՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

 

 

 

 

 

*   Նրանց, ովքեր դեռևս չեն կայացրել վերջնական որոշում, խորհուրդ է տրվում մասնակցել կարճաժամկետ " ZERO"  ներածական դասընթացին:

/ ԳՈՐԾՈՒՄ Է ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ /

 


ԻՆՉ  ԵՆՔ  ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ

 

- Ուսուցումը սկսվում է բազային գիտելիքների և հմտությունների ինտենսիվ յուրացումից:
Ուսուցուման առաջին մոդուլը ներառում է բազային այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ կոմպոզիցիա, նկարչություն /գրաֆիկա/ ու սկետչ, նախագծման հիմունքներ և հեռանկար, գունատեսություն և այլն:

- Ինտերիերի դիզայնի և (3D) համակարգչային նախագծման ծրագրերը կազմում են ՛՛Բնակելի և հանրային տարածքների ինտերիերի դիզայն՛՛ դասընթացի երկրորդ՝  հիմնական մոդուլը:

 

Դասընթացը ավարտվում է դիպլոմային նախագծի կատարմամբ:

 

 

Հաջող կատարված դիպլոմային աշխատանքը կդառնա ձեր պորտֆոլիոյի ծանրակշիռ մասը և կարևոր դեր կկատարի աշխատանքի տեղավորվելիս:

 

 
 
 
 
   

ՏՆՕՐԵՆ՝ (077) 15 13 18
ԴՊՐՈՑ` (010) 54 71 34

 (044) 54 71 34
             (099) 54 71 34
 

ՀԱՍՑԵ՝ ԽԱՆՋՅԱՆ 19 / Ա