- KOJOYAN design studio & SCHOOL of interior & graphic design / ԿՈՋՈՅԱՆ /
ԴԻԶԱՅՆԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԴԱՍԸՆԹԱՑ
 
 
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ 
 
 ՍԵՊՏԵՄԲԵՐ

 

ԴԻԶԱՅՆ - ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

* Այս դասընթացը ցանկալի, բայց ոչ պարտադիր փուլ է դպրոցի հիմնական դասընթացին մասնակցելու համար:

 

ZERO ներածական դասընթացն ավարտած այն ուսանողներին, ովքեր կշարունակեն ուսուցումը հիմնական դասընթացի շրջանակներում, ետ կվերադարձվի ZERO դասընթացի վարձավճարի 50 % ը:

 

Այս ներածական դասընթացի նպատակն է ընդհանուր ծանոթացումը դիզայնին՝ սկսած տարրական հասկացություններից, արմատից, սկզբից, զրոյից:

ՄԵՆՔ ԿԽՈՍԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՊԱՐԶ Ու ԹԵԹԵՎ

  

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է

 

- Նրանց համար, ովքեր պատրաստվում են անել իրենց առաջին քայլը դիզայնում: 

- Նրանց համար, ովքեր ունեն ճաշակ և իրենց մեջ զգում են գեղարվեստական ներուժ:

- Ովքեր ցանկանում են ու պատրաստ են փոխել իրենց մասնագիտությունը և

  իրականացնել իրենց վաղեմի երազանքը:

- Նրանց համար, ովքեր ցանկացել են, բայց չեն համարձակվել, ովքեր հավատում են ու

   պատրաստ են սկսել զրոյից:

 

ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ
   
Մենք կօգնենք ձեզ նայել դիզայնին բոլորովին այլ կողմից՝ ներսից: Դուք կտեսնեք, որ նրա հիմքում ընկած են ռացիոնալ, ֆունկցիոնալ, կոնստրուկտիվ և էրգոնոմիկ բաղադրիչներ: Փորձառու դասախոսների հետ, տեսական և գործնական պարապմունքների օգնությամբ դուք կանեք ձեր առաջին քայլերը:

Ծրագրի յուրաքանչյուր թեմա ուղեկցվում է սլայդ-շոուով: Անկաշկանդ քննարկումը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին ազատ արտահայտել իր կարծիքը, հարցեր տալ և ստանալ դրանց սպառիչ պատասխանները: Նման ստեղծագործական մթնոլորտը թույլ է տալիս բոլորին առավելագույնս իրացնել իրենց հնարավորությունները:
 
  • Պարզ երկրաչափական մարմինների օգնությամբ, հենվելով սեփական երևակայության և ներքին ձայնի վրա, դուք կստեղծեք ձեր առաջին կոմպոզիցիան: 
  • Համարձակ ձեռքը վերցնելով մատիտը՝ դուք կփորձեք արտահայտվել գրաֆիկական լեզվով:
  • Մակետավորման ընթացքում, մեր կողմից տրամադրված բազմաթիվ նյութերի միջոցով, դուք կհամակցեք գործառույթը՝ ձևի, մտահղացումը՝ պատկերի, զգացմունքը՝ գծի հետ:
 
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ
 
 ԿՈՒՐՍԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
3 շաբաթ
/ 8 պարապմունք /
 ՇԱԲԱԹԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
 ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՈՒՆԸ
3 ժամ
 ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԺԱՄԵՐԸ
 ցերեկային խումբ
 երեկոյան խումբ
 
15:00 - 18:00  
18:30 - 21:30  
 ԽՄԲՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
մինչև 8 
 ՏԱՐԻՔԸ
17 - ից 
 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԿԸՆՏՐՎԵՆ
հարցազրույց
 ԱՐԺԵՔԸ
* Գործում է զեղչային համակարգ:
40.000 դրամ
 ԿՈՆՑԵՊՏ               
  
 ԿՈՄՊՈԶԻՑԻԱ       
  
 ԳՐԱՖԻԿԱ               
 
 ՈՃԱՎՈՐՈՒՄ           
 
 
 
  
 
    
Մեկ ամսվա պարապմունքներից հետո դուք, իհարկե, դիզայներ չեք դառնա: Բայց, ներթափանցելով ստեղծագործական մթնոլորտ, ստանալով տեսական գիտելիքների և գործնական հմտությունների թեկուզ նվազագույն, բայց հիմնական ու կարևոր պաշար, դուք կկողմնորոշվեք դիզայնի ուղղության ընտրության մեջ և կկարողանաք շարունակել ուսումը ինչպես մեզ մոտ (KOJOYAN DESIGN SCHOOL-STUDIO), այնպես էլ այլ մասնագիտացված ուսումնական հաստատությունում:
  
  •  ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ                                  
 
 
 
  • Անցնել գլխավոր էջ՝ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
 
  

         ՏՆՕՐԵՆ՝ (077) 15 13 18
         ԴՊՐՈՑ`  (010) 54 71 34
                          (044) 54 71 34
                          (099) 54 71 34


          ՀԱՍՑԵ՝ ԽԱՆՋՅԱՆ 19 / Ա